441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Արոնյանը զբաղեցնում է վերջին տեղը Հավակնորդների մրցաշարի առաջին շրջանի արդյունքում

11:20
19 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հավակնորդների մրցաշարի 7–րդ տուրի արդյունքում կիսում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղն ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

7–րդ տուրում Արոնյանն ուժերը չափել է մրցաշարային աղյուսակի առաջատար, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և զիջել է 37–րդ քայլին։ Զուգահեռ հանդիպումներում ոչ–ոքի են ավարտվել Կրամնիկ–Լիժեն և Գրիշչուկ–Մամեդյարով պարտիաները, իսկ Կարյակինը հաղթել է Սոյին։

Առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, երրորդում` պարտվել է Վլադիմիր Կրամնիկին, իսկ չորրորդում հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Հինգերորդ տուրի Արոնյան-Գրիշչուկ պարտիան ավարտվել է ոչ-ոքի: 6–րդ տուրում Արոնյանը զիջել է ամերիկացի Ուեսլի Սոյին։

Загружается новость ... "Лево"

Մրցաշարի յոթ տուրերի և առաջին շրջանի արդյունքներով միանձնյա առաջատարն է Ֆաբիանո Կարուանան, ով վաստակել է 5 միավոր, նրան է հետևում Մամեդյարովը` 4,5 միավոր, այնուհետև 3,5–ական միավոր վաստակած Կրամնիկը, Գրիշչուկն ու Լիժենը։ Նախավերջին հորիզոնականում է 3 միավոր վաստակած Կարյակինը, վերջին տեղում են 2,5–ական միավոր վաստակած Արոնյանն ու Սոն։ 


Մարտի 19–ին կայանալիք 8–րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Լիժենի հետ և կխաղա սև խաղաքարերով։

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում: Այն կտևի մինչև մարտի 28-ը: Հաղթողն իրավունք կունենա խաղալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
15:22
15 Փետրվարի 2024
35մլն դրամ է հատկացվել Հայաստանում և Ավստրիայում բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Կառավարությունը 35մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
10:07
15 Փետրվարի 2024
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի 7–ակի չեմպիոն․ ՎԻԴԵՈ
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
15:42
08 Փետրվարի 2024
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահի հետ․ քննարկե լեն համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՖՖ–ի նախագահը Փարիզում հանդիպել է FIFA–ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
15:54
07 Փետրվարի 2024
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ (ՎԻԴԵՈ)
9 գնդակ` 2.5 մետր հեռավորությունից․ միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ․ ՎԻԴԵՈ
13:17
19 Հունվարի 2024
Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը
Շախմատի Հայաստանի  չեմպիոն Մարիա Գևորգյանը դադարեցրել է մասնակցությունը Հայաստանի առաջնությանը ու նշել պատճառը