ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրեց առաջին պարտությունը Մոսկվայում անցկացվող Հավակնորդների մրցաշարի 9–րդ տուրում` սև խաղաքարերով զիջելով հնդիկ Վիշվանաթան Անանդին։
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Պետեր Սվիդլեր (Ռուսաստան), Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) զույգերի հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի արդյունքով։ Անիշ Գիրի (Հոլանդիա)–Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) հանդիպումը դեռ շարունակվում է։
Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:
Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–