Արոնյանը կմասնակցի Grenke Chess Classic 2018-ին

30.03.2018, 17:39
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի միջազգային GRENKE Chess Classic տուրնիրին, որը մեկնարկում է մարտի 31-ին:
Արոնյանը կմասնակցի Grenke Chess Classic 2018-ին

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի միջազգային GRENKE Chess Classic տուրնիրին, որը մեկնարկում է մարտի 31-ին:

Загружается новость ... "Лево"

Մեկնարկային տուրում Արոնյանը կմրցի գերմանացի շախմատիստ Գեորգ Մայերի հետ:

«Grenke Chess Classic»-ը կկայանա գերմանական Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում մարտի 31-ից ապրիլի 9-ը: Կմասնակցեն 10 գրոսմայստերներ, այդ թվում շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Անցյալ տարվա Grenke Chess Classic տուրնիրում հաղթանակ էր տարել Լևոն Արոնյանը:-0-