Արոնյանը Անանդի հետ կիսել է 3–4–րդ տեղերը Տալի հուշամրցաշարի արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ուրբաթ Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի հուշամրցաշարի արդյունքում կիսել է 3–4–րդ տեղերը հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ։
Ինչպես հաղորդում է chesspro.ru կայքը, հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ռուս շախմատիստ Յան Նեպոմնյաշչին, ով 9 տուրերում վաստակել է 6 միավոր, կես միավոր տարբերությամբ երկրորդ տեղում է հոլանդացի Անիշ Գիրին։
Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Պետեր Սվիդլերը (ՌԴ) և Լի Չաոն (Չինաստան) կիսել են 5–8–րդ տեղերը, նախավերջին հորիզոնականում է հայտնվել ռուս Եվգենի Տոմաշևսկին, իսկ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը գրանցվել է մրցաշարի վատագույն արդյունքը։
Տալի 10–րդ հուշամրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 6–ը Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում: Մրցաշարում շրջանակաձև սկզբունքով մասնակցել են 10 գրոսմայստեր: -0-