Արոնյանի առաջին պարտությունը «Tata Steel» մրցաշարում
22.01.2017,
11:00
Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նիդերլանդներում շարունակվող «Tata Steel» մրցաշարում շաբաթ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարի այս տուրում պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Պարտիան ավարտվել է 54-րդ քայլին, հաղորդում է armsport.am կայքը:
Արոնյանն իր ակտիվում ունի 3,5 միավոր և կիսում է 6-ից 9-րդ տեղերը:
Նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:
Tata Steel Chess–ն անցկացվում է Վեյկ ան Զեեում հունվարի 13–29–ը։ Երկու գլխավոր մրցաշարերը` Tata Steel Masters–ը և Tata Steel Challengers–ը, անցկացվում են շրջանակային համակարգով։–0–