ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկովյան «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դիմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցանկություն է հայտնել ակումբից հեռանալու մասին:
«Այո, խաղերում Արազի փորձառությունը փոքր է, վնասվածքից հետո ոչ մի կերպ չի կարողանում վերականգնել խաղային ռիթմը: Ինքը` ֆուտբոլիսը ցանկություն է հայտնել թիմը փոխելու վերաբերյալ, և մենք համարում ենք, որ այլ ակումբում նա կարող է ավելի հաճախ խաղալ, ստանալ լրացուցիչ փորձառություն»,-
championat.com-ն փոխանցում է Ալենիչևի խոսքերը:
Օզբիլիսը «Սպարտակում» է 2013 թվականից:-0-