Հայաստանի առաջին ռակետը բարձրացել է 73 կետով WTA վարկանիշում

08.02.2016, 18:14
Հայաստանի առաջին ռակետը բարձրացել է 73 կետով WTA վարկանիշում
Հայաստանի առաջին ռակետը բարձրացել է 73 կետով WTA վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջին ռակետ 22–ամյա Անի Ամիրաղյանը բարձրացել է 73 կետով WTA (Թենիսի կանանց ասոցիացիա) վարկանիշում։

Վարկանիշի արդյունքների վրա ազդել են Անթալիայում GD TENNIS CUP WOMEN’S մրցաշարի ընթացքում թենիսիստուհու հավաքած միավորները, որոնք նա ստացել է երկրորդ տեղի համար մենամրցաշարում։

Հավաքելով 32 միավոր` Հայաստանի առաջին ռակետն այս շաբաթ գտնվում է վարկանիշի 646–րդ տեղում նախորդ շաբաթվա 719–րդ տեղի դիմաց։

Զույգերի վարկանիշում Ամիրաղյանը բարձրացել է չորս կետով` զբաղեցնելով 565–րդ տեղը։ -0-