Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է
17.10.2024,
18:51
Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել եզրափակիչ՝ 5:0 հաշվով հաղթելով լատվիացի մարզուհուն

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը: Կիսաեզրափակիչում հայ մարզուհին մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն հաղթեց 5:0 հաշվով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ: Երեկոյան ռինգ դուրս կգան տղաները, այստեղ մենք ունենք 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզ: