Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
23:02
19 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում ։
Մրցակցի դարպասը 35-րդ րոպեին գրավեց հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ապա 67-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց լատվիացի ֆուտբոլիստ Ռոբերտս Սավալնիեկսը։ Հանդիպման արդյունքը վճռեց 11 մետրանոց հարվածը, որը 89-րդ րոպեին հաջող իրացրեց Տիգրան Բարսեղյանը։
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում։ Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Հայաստանի հավաքականը 4։2 հաշվով հաղթել էր Ուելսին։ -0-
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում