Օլիմպիադայի ութերորդ օրը Հայաստանը կներկայացնի բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը
13.08.2016,
16:30
Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ութերորդ օրը Հայաստանը կներկայացնի բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը (52 կգ):

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ութերորդ օրը Հայաստանը կներկայացնի բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը (52 կգ):
Ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանն ունի միայն մեկ մարզիկ՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
Հայ բնռցքամարտիկն առաջին մենամարտը կանցկացնի Հայաստանի ժամանակով ուշ գիշերը՝ մոտ 00:45-ին: Աբգարյանը կմրցի Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ: -0-