Ժպտացեք` թաքնված տեսախցիկ. ոստիկանները նկարահանումների թույլտվություն կստանան (ՖՈՏՈ)

17.01.2018, 20:00
Լրացումներ են կատարվել «Ոստիկանության մասին» օրենքում։
Ժպտացեք` թաքնված տեսախցիկ. ոստիկանները նկարահանումների թույլտվություն կստանան (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ որոշում է ընդունել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

Ինչպես նշեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, հանցագործությունները կանխելու նպատակով, հանցագործության կատարման վայրի զննության, հասարակական կարգի պահպանման, այդ թվում` ճանապարհատրանսպորտային անվտանգության պահպանման համար նախատեսվում է ձայնագրություն և տեսանկարահանում իրականացնելու միջոցների կիրառումը:

 - рис.1

«Օրենքով նախատեսված է տեխնիկայից ու միջոցներից օգտվելու կարգը, ինչպես նաև մեթոդների ու նրանց օգտագործման պայմանները, այդ թվում` նկարահանումների համար նախատեսված ստացիոնար ու շարժական տեխնիկական միջոցների կիրառման կարգը, ինչը պետք է կատարվի բացառապես ծառայողական, այլ ոչ թե անձնական տեխնիկայի միջոցով», - ասաց Եղիազարյանը:
  
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ֆոտո կամ վիդեոնկարահանումների միջոցով խախտումների բացահայտման պարագայում ոստիկանության աշխատողը իրավունք չի ունենա դադարեցնել նկարահանումը:

Նա նշեց նաև, որ լրացումներով նախատեսված է, որ ոստիկանության աշխատակիցն անպայման պետք է զգուշացնի անցկացվող նկարահանման մասին, ընդ որում` ստացիոնար տեսախցիկի համար պետք է գրավոր ծանուցում, իսկ շարժականի համար` բանավոր:

Загружается новость ... "Лево"

Ըստ փոխոստիկանապետի, նկարած կադրերը կպահվեն 7 օր, սակայն դեպքեր են նախատեսված, երբ այդ ժամկետը կարող է երկարացվել: Սահմանափակված է նաև այն մարդկանց ցուցակը, ովքեր տվյալների բազայի մուտքի, լրացման կամ ոչնչացման հնարավորություն կունենան:


Ինչպես նկատում են պատգամավորները, նման լրացումներն ուղղակիորեն խախտում են մարդու իրավունքները և միջամտում են անձնական կյանքին:

«Սա կոպիտ խախտում ու միջամտություն անձնական կյանքին, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ընդհանուր լրտեսություն տանել իշխանության հակառակորդների նկատմամբ», - ասաց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Պաշինյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կարող են հետևեկլ նաև իշխող պատգամավորների նկատմամբ` առաջարկելով նրանք ավելի հաճախ ժպտալ, քանի որ նրանց նկարահանում են թաքնված տեսախցիկով:-0-