«Ժամանակը ցույց կտա»–ի հաղորդավարը մեկնաբանել է հաղորդման սկանդալային նմանակումը
20.02.2019,
18:57
Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» շոուի հաղորդավար Արտյոմ Շեյնինն արձագանքել է «Ժամանակը կպատժի» սքեչ–նմանակմանը:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» շոուի հաղորդավար Արտյոմ Շեյնինն արձագանքել է «Ժամանակը կպատժի» սքեչ–նմանակմանը, որը հեռարձակվել է ТНТ հեռուստաալիքով։
URA.RU–ի հետ զրույցում նա պարզաբանել է, որ սքեչը ստացվել է բարձր մակարդակով, և նրան հաճելի էր, որ նմանակումն իրականացրել են պրոֆեսիոնալները։
«Այն դրվագներով, որոնց ծանոթ եմ, կարող եմ ասել, որ նեղացած չեմ։ Նմանակումը շատ զիլ է, շատ պրոֆեսիոնալ, իսկ Ազամատը (Մուսաղալիևը, ով մարմնավորել է Շեյնինի սքեչում) «կռասավչիկ» է։ Ինձ համար ակնհայտ դարձավ, որ համարը պատրաստող մարդիկ դիտել են մեր ծրագրի մեկ, երկու, հինգ և ավելի թողարկումներ»,– ասել է հաղորդավարը։
«Ժամանակը ցույց կտա»–ի սքեչը պատասխանել է այն հարցին, թե երիտասարդությունը և միջին խավն իբր չեն նայում ոչ «Առաջին ալիքը», ոչ էլ քաղաքական ծրագրեր, ասել է Շեյնինը։
«Նմանակման փաստն ինքնին ասում է, որ դա իրավիճակի ոչ կոռեկտ գնահատական է։ Նմանակում են միայն այն, ինչ ծանոթ է լսարանին։ Եթե ТНТ–ի լսարանը ծանոթ չլիներ իմ ծրագրին, ապա այդ համարը չէր լինի»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ինտերնետ օգտատերերը հիացել էին նմանակմամբ։ Ավելի ուշ YouTube–ում հրապարակած նմանակման տեսահոլովակն արգելափակվել է։ -0-

Загружается новость ...
"Право"