439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում

14:35
24 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին, հայտնում է Ведомостиթերթը։

Այսօրվա դրությամբ օրենքով ամրագրված է միայն հանրային վայրերում հնչող պղծախոսությունների համար պատասխանատվությունը։

Համապատասխան փոփոխություններ են կատարվել «Մանր խուլիգանություն» օրենքում։

Օրենքով, հայհոյանքի համար տուգանքը կազմում է մինչև 2000 ռուբլի (կրկնակի հայհոյանքի համար` 5000 руб.), մինչև 15 օրվա վարչական կալանք։ Որպես այլընտրանք պատգամավորներն առաջարկել են ավելացնել մինչև 40 ժամվա պարտադիր աշխատանքներ, երկրորդ անգամ նույն արարքի համար` 80 ժամ։

Շատ հաճախ «Մանր խուլիգանություն» հոդվածը կիրառվում է հասարակական կարգը խախտելու համար, որն ուղեկցվում է զազրախոսությամբ կամ ծանր հարբածության վիճակով, բայց դրա համար կարելի է պատասխանատվության ենթարկել միայն հասարակական վայրում, բացատրում է լրացումների հեղինակներից մեկը` Դմիտրի Վյատկինը։

Загружается новость ... "Лево"

Բնակելի տարածքները չեն ներառվում հասարակական վայրերի կատեգորիայում, և շատ հաճախ հայհոյողները խուսափում են պատասխանատվությունից` մարդը կարող էր իրեն ոչ պատշաճ պահել, բայց չկատարել այնպիսի մի արարք, որը կարող էր ընկնել վարչական իրավախախտումների օրենսգրքի հոդվածների տակ։ Դրանք կարող են լինել ոչ ծեծը և ոչ լռության խախտումը, բայց ոչ պատշաճ վարքագիծը տների մուտքերում կամ հարևաններին անհանգստացնելը, բացատրում է Վյատկինը։

«Հասկանալի է, որ հարաբերությունների ամեն պարզաբանումը չէ, որ խուլիգանություն է որակվելու։ Գոյություն ունեն որոշակի հատկանիշներ, մենք պարզապես առաջարկում ենք հանել «հասարակական վայրերում» մասը և ընդլայնել օրենքի ազդեցությունը նաև բազմաբնակարան տներիր վրա։ Դա չի նշանակում, որ բոլոր հայհոյողներին են տանելու և ոչ ոք չի հետևելու նրան, որ տանը չհայհոյեն»,– ասում է պատգամավորը։ «Շատերին տուգանքով չես վախեցնի, բայց պարտադիր աշխատանքները ճիշտ են, դրանք էլ առաջարկում ենք որպես այլընտրանք»,– ավելացնում է նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար