ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել էր իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որը լայն արձագանք է առաջացրել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Այս կապակցությամբ ընկերությունը պարզաբանում է ներկայացրել:
Загружается новость ... "Лево"
«Ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։», - ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ջրամատակարարման ժամանակացույցի հրապարակումը կառավարության և Ջրային կոմիտեի հետ ընկերության համաձայնության մի մասն է:
Նշված ժամանակահատվածում ջրամատակարարման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հասցեներով ՝ հետևյալ հղումով : -0-