Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
09.12.2025,
17:07
Որպես անհետ կորած որոնվող 34–ամյա Սերգեյ Մանկոյը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Սերգեյ Մանկոյի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է Ակնալիճ բնակավայրում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

