439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Որովայնի ճարպն այրելուն խանգարող 6 թաքնված պատճառ

20:17
01 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դուք մարզվում եք, քնում եք ոչ պակաս, քան յոթ ժամ, պահպանում եք սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունն առօրյա սննդակարգում, բայց... փափուկ կլորիկ փորիկը փչացնում է ամբողջ պատկերը՝ չցանկանալով հեռանալ։ Պատճառները կարող են տարբեր լինել, և դրանցից մի քանիսը որևէ կապ չունեն մարմնի այդ մասի հետ։

1. Բանուկ փողոցների աղմուկը
Եթե ապրում եք բանուկ փողոցում, ապա իրանի մի քանի սանտիմետր ավելացնելու ռիսկն ավելանում է 29 տոկոսով։ Դրա պատճառն այն է, որ աղմուկը հանգեցնում է կորտիզոլ հորմոնի ավելացմանը, ինչը կապված է որովայնային ճարպի կուտակման հետ, ասում են Occupational & Environmental Medicine-ում հրապարակած հետազոտության արդյունքները։ Գիտնականները խորհուրդ են տալիս դրա դեմ պայքարել հատուկ աղմկամեկուսիչ ականջակալների օգնությամբ, լսել հանգստացնող երաժշտություն։

2. Դիետիկ գազավորված ըմպելիք խմելու սովորությունը

Եթե խմեք օրական մոտ 500 մլ դիետիկ գազավորված ըմպելիք, ապա ձեր իրանի ծավալը կարող է ավելանալ տասը սանտիմետրով իննուկես տարվա ընթացքում։ Իսկ եթե խմեք սովորական գազավորված ընպելիք, ապա կավելացնեք 2,5 սմ։ Նման արդյունքը պայմանավորված է դիետիկ գազավորված ընպելիքում պարունակվող արհեստական քաղցրացուցիչներով, որոնք գործում են այնպես, որ մեր ուղեղը կշտանալու մասին ազդանշան չի ստանում, ու արդյունքում մենք անդադար քաղցրի պահանջ ենք զգում։

3. Մի քանի խնդրի առկայությունը

Բրաունի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ, ովքեր ի վիճակի են կենտրոնանալ միայն մեկ կոնկրետ առաջադրանքի վրա, միջինը 0,5 կգ պակաս ճարպ են ունենում որովայնի հատվածում, քան նրանք, ովքեր անընդհատ մտածում են առաջիկա տարբեր խնդիրների մասին։
Գիտնականների կարծիքով, դա կատարվում է այն պատճառով, որ կենտրոնացած մարդիկ ի վիճակի են գնահատելու սեփական զգացողություններն ու զգացումներն ավելի օբյեկտիվ։

4. Կալցիումի պակասը
Կանանց մոտ 57 տոկոսը չի ստանում կալցիումի օրական չափաբաժինը, և դա անդրադառնում է նրանց իրանի հատվածի ծավալի վրա։ Սակայն Nutrients ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն, կալցիումի բարձր պարունակությամբ կաթնամթերքի օգտագործումը կարող է օգնել այդ խնդրի լուծման հարցում։
Գիտնականներն այն կարծիքին են, որ կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներն ավելի լավ են ճնշում ճարպը պահպանող հորմոնը։ Այդ մթերքներից են՝ բրոկոլին, կալեն և տոֆուն։

5. Դեպի աշխատավայր տանող երկար ճանապարհը

Պարզվում է, որ որովայնի ավելորդ ճարպի վրա կարող է ազդել նաև մինչև աշխատավայր ընկած ճանապարհը։ Դրա մասին են վկայում Վաշինգտոնի համալսարանի հետոզոտության արդյունքները։
Պարզվել է, որ որքան երկար ես հասնում աշխատավայր, այնքան մեծանում է իրանի ծավալը։ Պատճառը պարզ է՝ որքան ավելի երկար է ճանապարհը, այնքան քիչ ժամանակ է մնում մարզադահլիճի համար։ Ամենալավ պայքարի ձևը՝ մի կանգառը ոտքով գնալն է։

6. Անհանգիստ քունը

Բանն այն չէ, թե որքան եք քնում, այլ այն, թե՝ ինչպես։ Քնի որակը շատ մեծ ազդեցություն ունի նյութափոխանակության և վերականգնողական գործընթացների վրա։ Բժշկական գիտությունների դոկտոր Խոսե Կոլոնն ասում է, որ իրականում գիշերվա ընթացքում մարդու՝ մեկ-երկու անգամ արթնանալը բնական է։ Խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ նա դրանից հետո չի կարողանում քնել։ Դա մարդուն դյուրագրգիռ է դարձնում, ինչն էլ ավելացնում է կորտիզոլի մակարդակը։

Այնպես որ, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի նկատմամբ ու նրա հաղորդած ազդակներին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար