ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Volvo ընկերությունը հոլովակ է նկարահանել իր նոր բեռնատար մեքենաների թողարկումից առաջ: Տեսահոլովակում նրանք 4 նոր բեռնատարները դրել են իրար վրա, որպեսզի ցույց տան դրանց հզորությունը: Այդ բեռնատարների վրա մի տղամարդ է կանգնած:
Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, այդ տղամարդը ընկերության նախագահն է՝ Ռոգեր Ալմը:
Տեսահոլովակում սկզբում մթության մեջ երևում են մեքենաների լույսերը, հետո հայտնվում է բեռնատար մեքենաներից կազմված աշտարակը, որի վարորդը կին է:
Ըստ կայքի տվյալների նկարահանումն իրականացվել է ընկերության փորձադաշտում, և հատուկ էֆեկտների մեծ մասն իրական են:
«Մեր բեռնատարները կարող են դիմակայել մեկը մյուսի և նույնիսկ մեր նախագահի ծանրությանը»,- ասվում է հոլովակի մեկնաբանություններում:-0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում