480.77
8.04
450.71
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված միրգն ու բանջարեղենը

18:56
18 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դրսում աշուն է, իսկ դա նշանակում է, որ մոտենում է տարբեր վիրուսային հիվանդությունների և մրսածության ժամանակը: Դիմադրողականաությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է սննդակարգում ավելի մեծ թվով միրգ ու բանջարեղեն ներառել, որոնք կօգնեն պայքարել աշնանային սրացումների դեմ:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բնությունը լի է զանազան բանջարեղենով և մրգերով, որոնց մեծ մասը հասունանում է վաղ աշնանը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողին է ներկայացնում համեղ և միևնույն ժամանակ օգտակար սեզոնային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել:

Դդում

тыква

Դդումը ցածր կալորիական է, բայց միաժամանակ հարուստ է զանազան օգտակար նյութերով, մասնավորապես, կարոտինով, В խմբի վիտամիններով և ասկորբինաթթվով: Պարունակում է նաև կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում:

Դդմի օգտագործումն օգնում է երիկամների հիվանդությունների, աղեստամոքսային տրակտի աշխատանքի դեպքում: Այն բարելավում է աղեջրային հավասարակշռությունը՝ դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, նպաստում է լեղարտադրությանը:

Դդումը կարելի է ուտել և հում, և խաշած և խորոված ձևով՝ ավելացնել տարբեր կերակրատեսակների աղանդերի մեջ:

Մասուր

Отвар шиповника.jpg

Մասուրը պարունակում է մեծ թվով ասկորբինային թթու (վիտամին С)՝ լինելով հիանալի բուժամիջոց և կանխարգելիչ միջոց: Դրա կազմում են նաև այլ օգտակար նյութեր՝ շաքար, Р և К վիտամիններ, տարբեր օրգանական նյութեր: Բացի այդ, մասուրի պտուղները մանրէազերծ միջոց են:
Մասուրն ավելացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, հորմոնների արտազատումը, խթանում են վերականգնողական գործընթացները, օժտված են հակաբորբոքիչ հատկություններով:

Մասուրում պարունակվող կարոտինը դրական է ազդում մարդու դիմադրողականության վրա, К վիտամինը բարելավում է արյան մակարդելիությունը և օգնում է պրոտրոմբինի ձևավորմանը, Р վիտամինն ամրացնում է մազանոթները, ինչպես նաև օգնում է С վիտամինի յուրացմանը, В2 և В1 վիտամիններն ազդում են արյունաստեղծ օրգանների վրա, օգնում են տեսողության բարելավմանը:

Խաղող

виноград

Հայաստանն աչքի է ընկնում խաղողի մեծ բազմազանությամբ, որը պարունակում է մեծ թվով գլյուկոզա: Բացի այդ, խաղողը շատ սննդարար է՝ մեկ կիլոգրամը պարունակում է 700–800 կիլոկալորիա, դա կազմում է մարդու՝ կալորիաների օրական պահանջի 25–30%-ը:

Խաղողի առավել արժեքավոր նյութը ռեսվերատրոլ ֆլովոնոիդն է: Գիտնականները դրան ֆանտաստիկ հատկություններ են վերագրում՝ այն վերականգնում է չարորակ ուռուցքների աճը, բուժում է տրոմբոֆլեբիտից, սկլերոզից և մի շարք այլ հիվանդություններից:

Ռեսվերատրոլի շնորհիվ, խաղողը կարող է թեթևացնել քրոնիկ հիվանդություններով աղիքային հիվանդություններ: Խաղողի օգտակարությունն անգնահատելի է սրտի խնդիրներ ունեցողների համար (հատկապես, դրանով են տարբերվում մուգ տեսակները) հակաօքսիդանտներ, որոնք վերականգնում են անոթների պատերի էլաստիկությունը:

Չիչխան

облепиха.jpg

Չիչխանը պարունակում է բոլոր ջրային և ճարպալուծվող վիտամիններ, ինչպես նաև պրովիտամիններ, մասնավորապես, բետա-կարոտին:

Չիչխանը բարձրացնում է անոթների էլաստիկությունը, խթանում է սրտի աշխատանքը և էնդոկրին գեղձերի աշխատանքը, տոնուսի մեջ է պահում իմունային աշխատանքը: Տոկոֆերոլի (Е վիտամին) շնորհիվ, օգնում է կանանց հղիանալ:

Չիչխանից պատրաստում են զանազան մորսեր, կոմպոտներ, կիսելներ: Կարելի է նաև չիչխանի մուրաբա եփել ձմռան համար:

Սալոր

слива

Սալորը В վիտամինային խմբի աղբյուր է, որոնք օգնում են պահպանել մկանային տոնուսը և մասնակցում են էներգիայի արտադրմանը: 100 գրամում ընդամենը 30 կիլոկալորիա է: Այդ հիանալի մրգի կեղևը հարուստ է պեկտինով և բջջանյութով, այսպիսով սալորներն օգնում է կարգավորել մարսողությունը:

Սալորները հարուստ են կալիումով, որոնք օգնում են օրգանիզմից դուրս հանել ավելորդ աղն ու ջուրը, օգնում են պահել սրտի գործունեությունը, բարելավում են ուղեղի մատակարարումը թթվածնով:

Նուռ

гранат

Նուռն ախորժակ է գրգռում և օգնում է յուրացնել կերակուրը: Բացի այդ, այն բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, բարձրացնում է հեմագլոբինի մակարդակը:
Նուռը նաև հիանալի հակաօքսիդանտ է: Դրա հատկությունների ցուցակը կարելի է թվարկել երկար, չէ՞ որ պտուղների կազմում 15 ամինաթթու կա, որոնցից հինգն անփոխարինելի է:

Թուզ

Инжир

Թզում մեծ թվով միկրոտարրեր՝ պղինձ, երկաթ, կալցիում, կալիում, ինչպես նաև А, В վիտամիններ: Հաճախ թզի թուրմն օգտագործում են մրսածության, անգինայի, լնդերի բորբոքում և շնչուղիների հիվանդություններ բուժելու համար:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:56
20 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 25–ամյա երիտասարդը հայտնաբերվել է
16:07
19 Մայիսի 2022
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները
12:44
17 Մայիսի 2022
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանի շքեղ լուսանկարները զարդարել են Sports Illustrated Swimsuit հեղինակավոր ամսագրի  շապիկը. ՖՈՏՈ
15:26
13 Մայիսի 2022
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
10:35
13 Մայիսի 2022
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը (ՖՈՏՈ)
4 մլն անգամ ավելի մեծ է, քան մեր Արևը. հրապարակվել է մեր գալակտիկայի կենտրոնում հայտնաբերված սև խոռոչի առաջին պատկերը. ՖՈՏՈ
16:08
10 Մայիսի 2022
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
19:49
07 Մայիսի 2022
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը (ՖՈՏՈ)
Կրիշտիանո Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել են նորածին դստեր լուսանկարն ու նշել անունը. ՖՈՏՈ
10:51
05 Մայիսի 2022
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Քաշի նվազեցման խնդիրը միշտ արդիական է, շատ աղջիկներ և կանայք անընդհատ փորձում են տարբեր սննդակարգեր` ցանկալի արդյունքի հասնելու համար
14:25
29 Ապրիլի 2022
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սիրտ–անոթային հիվանդություններից է
16:06
28 Ապրիլի 2022
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Չմոռացվող օրեր. Մենչը Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
11:10
26 Ապրիլի 2022
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը
10:33
26 Ապրիլի 2022
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ