Վիրտուալ հարսանիք. 20 օր տեսակապով շփված զույգն ամուսնացել է

22.08.2020, 21:58
Վիրտուալ հարսանիք. տարբեր երկրներից հարսն ու փեսան, ովքեր երբևէ անձամբ չեն հանդիպել, ամուսնացել են տեսակապով
Վիրտուալ հարսանիք. 20 օր տեսակապով շփված զույգն ամուսնացել է

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Բրազիլուհին և գերմանացին 20 օր վիտուալ շփումից հետո ամուսնացել են տեսակապով, քանի որ հնարավորություն չունեին անձամբ հանդիպելու կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է lenta.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Ինչպես պատմել է 39-ամյա բրազիլուհի Սինթիա Արաուժոն ապագա ամուսնու՝ 45-ամյա ազգությամբ գերմանացի Թիմո Արնշտադտի հետ իրենց ծանոթացրել է ընդհանուր ընկերը՝ տեղացի հովիվներից մեկը: Սինթիան ու Թիմոն, ով աշխատում է Քենիայում, սկսել են շփվել համացանցով և շատ ընդհանուր կողմեր բացահայտել:

«Առաջին օրն, առանց իրար ճանաչելու, մենք խոսեցինք 2 ժամ շարունակ»,- հիշում է կինը:

Տղամարդն ու կինը շարունակել են շփումը և անգամ չէին անջատում տեսախցիկը 24 ժամ շարունակ մշտապես կապի մեջ լինելու համար: Նրանց վիրտուալ ծանոթությունից մեկ ամիս չանցած Թիմոն, կրկին տեսակապով, առաջարկություն է արել Սինթիային, վերջինս էլ համաձայնել է: Սիրահարները ամուսնացել են տեսակապի միջոցով՝ հեռավորության մեջ գտնվելով, քանի որ իրենցից ոչ մեկ չէր կարող գնալ մյուսի մոտ կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Տեսազանգի միջոցով կայացած հարսանյաց արարողությանը հետևում էին հարսի ու փեսային հարազատները:

Թիմոյի խոսքով, նա սիրահարվել է կնոջը իր վերաբերմունքի, բնավորության և գեղեցկության համար:

Վիրտուալ հարսանիքից 4 օր անց նորաթուխ ամուսինները վերջապես կարողացել են հանդիպել բրազիլական Սան Պաուլուի օդանավակայանում. իրենք միանգամից փոխանակվել են մատանիներով: -0-