ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ալ Ջազիրա միջազգային հեռուստաընկերությունն աշխարհին ներկայացրել է վիդեոէքսկուրսիա դեպի երկու վանք և մեկ տաճար, որոնք գտնվում են առաջին քրիստոնեական երկիր Հայաստանում:
Տեսանյութի հեղինակը նշում է, որ Հայաստանը հայտնի է, որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիր: Առաջինը հեռուստադիտողին ներկայացվում է Հաղպատ վանքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
Загружается новость ...
"Право"
Բնականաբար, տեսանյութի ստեղծողները չէին կարող ուշադրություն չդարձնել Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարին` Գառնուն, որը կառուցվել է մ.թ. առաջին դարում:
Հեղինակները եղել են նաև Գեղարդում` Կոտայքի մարզում գտնվող ճարտարապետական բացառիկ վանական համալիրում: -0-