Վերջին գոլը մահից հետո. Մեքսիկայում սպանված 16-ամյա ֆուտբոլիստի ընկերները օգնել են նրան խփել վերջին գոլը (ՎԻԴԵՈ)

15.06.2020, 13:10
Վերջին գոլը մահից հետո. Մեքսիկայում սպանված 16-ամյա ֆուտբոլիստի ընկերները օգնել են նրան խփել վերջին գոլը. ՎԻԴԵՈ
Վերջին գոլը մահից հետո. Մեքսիկայում սպանված 16-ամյա ֆուտբոլիստի ընկերները օգնել են նրան խփել վերջին գոլը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 9-ին Մեքսիկայում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ոստիկանները սխալմամբ սպանել են 16-ամյա ֆուտբոլիստի՝ նրան հանցագործ համարելով:

Загружается новость ... "Лево"
 

16-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստի ակումբային ընկերները անսովոր ձևով  պատվել են ընկերոջ հիշատակը: Նրանք հետմահու ֆուտբոլիստի վերջին գոլն են կազմակերպել:

Տղաները դագաղը բերել են ֆուտբոլային դաշտ և կազմակերպել Ալեսանդրի վերջին գոլը: Նրա ընկերներից մեկը Մարտինեսին պաս է տալիս, և գնդակը դագաղին բախվելով՝ ընկնում է դարպասի մեջ, հաղորդում է life.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Օախակա քաղաքում. ոստիկանը կրակել է 16-ամյա ֆուտբոլիստի վրա, երբ վերջինս ընկերների հետ գնացել էր խանութ հյութ գնելու համար: Իրավապահ մարմինների աշխատակիցները նրան հանցագործի հետ էին շփոթել: Դրանից հետո սկսվել են բողոքի ցույցեր, իսկ տղայի թաղմանը եկել էին հարյուրավոր մարդիկ: -0-