ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է։ Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: Դրանցից 251–ն արդեն տեղադրված է:
«Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-