Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակի շատրվանները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու հայտնի` Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները։ Այս մասին ասվում է երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։
Նշվում է, որ Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։
«Այս տարի պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ կենդանաբանական այգին զերծ մնաց իր կողմից կազմակերպվող ամենամյա Վարդավառի մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար տոնի առթիվ վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից»,- ասվում է գրառման մեջ։
Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ։-0-