Vanity Fair-ը Հայաստանը ներառել է 2025թ․–ի լավագույն տուրիստական ուղղությունների ցանկում

17.01.2025, 19:30
Իտալական Vanity Fair հրատարակությունը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք անպայման պետք է այցելել 2025 թվականին
Vanity Fair-ը Հայաստանը ներառել է 2025թ․–ի լավագույն տուրիստական ուղղությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իտալական Vanity Fair հրատարակությունը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք անպայման պետք է այցելել 2025 թվականին։

«Հայաստանը փոքր երկիր է, բայց միայն աշխարհագրորեն, ակտիվ հանգստի և զբոսաշրջության հարուստ առաջարկով, հինգ գինեգործական շրջաններում գինու արտադրության 6100 տարվա պատմութամբ, խաղողի ավելի քան 300 տեսակներով և տասնյակ գինեգործարաններով»,- ասվում է հոդվածում։ .

Vanity Fair-ի ցանկում են նաև Եգիպտոսը, Շրի Լանկան, Ֆիլիպինները, Շվեյցարիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ։