Ուզու՞մ եք առողջ քուն ունենալ` լավատես եղեք. գիտնականներ

11.08.2019, 18:17
ԱՄՆ Իլինոյս նահանգի գիտնականները կապ են հայտնաբերել լավատեսության և քնի որակի միջև
Ուզու՞մ եք առողջ քուն ունենալ` լավատես եղեք. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Իլինոյս նահանգի գիտնականները կապ են հայտնաբերել լավատեսության և քնի որակի միջև, գրում է Медик-Форум կայքը` հղում անելով Science Daily-ին:

Գիտնականների կարծիքով, որակյալ և կենսատու քնի համար կարևոր է նկատել կյանքի լուսավոր կետերը ցանկացած իրավիճակում, այսինքն` լավատես լինել:

Загружается новость ... "Право"

Հետազոտության ժամանակ հետազոտվել են 32-ից 51 տարեկան 3500 տղամարդ և կանայք, որոնք ապրում են ԱՄՆ չորս քաղաքներում: Մասնագետները որոշել են մարդկանց լավատեսության մակարդակը` հատուկ անկետավորում անցկացնելով: Նաև որոշվել են մասնակիցների ընդհանուր առողջական վիճակը և դեպրեսիայի առկայություն/բացակայությունը: Զուգահեռ ուսումնասիրվել է նրանց քնի որակը` տևողությունը, անքնության դեպքերը, քնելու դյուրինությունը:

Գիտնականների ստացած արդյունքները ցույց են տվել, որ լավատեսությամբ աչքի ընկած կամավորների քնի որակը 78 տոկոսով գերազանցում էր հոռետեսներինը: Մանսագետների խոսքով, լավատեսները սովորաբար օրվա մեջ քնում էին վեցից ինը ժամ, իսկ զնքնությունից և քնկոտությունից օրվա ընթացքում 74 տոկոսով պակաս էին գանգատվում:

Հետազոտության համահեղինակ, պրոֆեսեր Ռոզալբա Էրնանդեը փաստում է, որ քնի վատ որակը կապված է բազմաթիվ հիվանդությունների հետ, օրինակ, ճարպակալության և հիպերտոնիայի, ինչպես նաև տարբեր պատճառներով վրա հասած մահվան: Գիտնականները կարծում են, որ լավատեսության դեպքում քնի որակը բարելավվում է կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի հաշվին, ինչն օգնում է հաղթահարել սթրեսը և թուլանալ: -0-