436.87
4.38
404.47
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Ուզում էի նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել». Լեոնտևը` սկանդալային հաղորդման մասին

13:31
06 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի` վերջերս հեռարձակված եթերը հայտնվել է իսկական սկանդալի էպիկենտրոնում։ «ԳլավՏեմա» («ГлавТема») հաղորդման վարողներ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը հաղորդման մի քանի թողարկումներ (մասնավորապես, ապրիլի 26–ին և մայիսի 3–ին) նվիրել են Հայաստանում ստեղծված իրավիճակին։

Սակայն, ինչպես գրում է kp.ru–ն, երկու ժամ տևողությամբ բանավեճից համացանցում հայտնվել է մոնտաժված 6 րոպեանոց տեսանյութը, որտեղ հայտնվել են տարբեր եթերներում հնչած չորս տարբեր դրվագներ, որոնք մոնտաժվել են ասվածի իմաստը խեղաթյուրելու նպատակով։ Այդ տեսանյութը սկսել է տարածվել համացանցում։

Նախապատմություն

Վրդովմունքի ալիք է բարձրացրել «Կոմսոմոլսկայա պրավդա» (ԿՊ) ռադիոյի եթերում հեռարձակվող «ԳլավՏեմա» («ГлавТема») հաղորդումը` Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ։ Անմասն չեն մնացել ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև Ռուսաստանի հայերի միությունն (ՌՀՄ) ու ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

ՌՀՄ–ն հայտարարություն է տարածել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում Հայաստանի և հայերի հասցեին հնչած արտահայտությունների կապակցությամբ։ Հայտարարությունը հրապարակվել է ՌՀՄ–ի պաշտոնական կայքում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, ու ՌՀՄ–ն խորապես վրդովված է Հայաստանի հասցեին հնչած անպատկառ և ցինիկ արտահայտությունների կապակցությամբ, հաղորդման մասնակիցներն ամենացինիկ ձևով վիրավորել են մի ամբողջ ժողովրդի։

ՌՀՄ–ն պայքարելու է, որպեսզի վերը նշված հաղորդման անձանց վարքին տրվի համապատասխան գնահատական ռուսական օրենսդրության մեջ այդ գործողությունների համապատասխանության տեսանկյունից` ծայրահեղականությանը հակազդելու, բռնության կոչերի և ազգամիջյան թշնամանքի հատկանիշներով։

ՌՀՄ–ի անունից համապատասխան հայցն արդեն փոխանցվել է ՌԴ նախագահին, «Կոմսոմոլսկայա պրադվայի» գլխավոր տնօրենին և դատախազությանը, և մենք հուսով ենք, որ նրանք պատշաճ ուշադրության կարժանացնեն այս հարցը։

Երևանում ՌԴ դեսպանատունը ևս հանդես է եկել հայտարարությամբ ու հիշեցրել, որ «ՀՀ–ում վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին գործն է»։

«ԳլավՏեմայի» հաղորդավարներ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը պատասխանել են ՌՀՄ–ի պահանջներին` որոշելով պարզաբանել իրավիճակը։

Միխայիլ Լեոնտև. ուզում էի նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել

Քանի որ պահանջների հիմքում ընկած է ասվածի իմաստն ու բովանդակությունը խեղաթյուրող տեսանյութը, ստիպված եմ խոսել այն մասին, թե ինչ է իրականում ասվել։

Առաջինը. հայ հասարակության առանձին ներկայացուցիչների նկատմամբ անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պարոն Փաշինյանի նկատմամբ նման անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես պարոն Նավալնու նկատմամբ անբարյացակամությունը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք ռուս ժողովրդի նկատմամբ։

Երկրորդը. խոստովանում եմ, որ ուզում էի նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել։ Ասվածը չափազանց տհաճ է։ Իսկ նեղանալը որպես վիրավորանք ներկայացնելու փորձը թուլության դրսևորում է։

Երրորդը. Աստված վկա, ես հայերին միշտ համարել եմ պատմական դաշնակիցներ և եղբայրներ Քրիստոսում։ Հենց դա է ինձ իրավունք տալիս ասել ճշմարտությունը, եթե անգամ այն ինչ–որ մեկին դուր չի գալիս։

Չորրորդը. գլխավորը, որ ասվել է, սակայն անտեսվել մոնտաժված նյութերում, որոնք տարածվել են ինչ–որ հատուկ նպատակներում, հետևյալ բանաձևն է. «Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար»։ Եվ դա ճշմարիտ է։ Ռուսներն Անդրկովկաս են եկել բացառապես այն պատճառով, որպեսզի ֆիզիկական բնաջնջումից փրկեն հայ և վրացի քրիստոնեաներին։ Հայ և վրացի ժողովուրդները գոյություն ունեն միայն ռուսական պաշտպանության շնորհիվ։ Հայ ժողովուրդը կարող էր չմոռանալ այդ փաստը, քանի որ նրան բնորոշ է պատմական հիշողության նկատմամբ զարմանալի և բացառիկ հակում, ի տարբերություն, օրինակ, ուկրաինացիների։

Ռուսաստանը երբեք չի մոռացել Հայաստանի և Վրաստանի առջև ունեցած իր պաևտավորությունների մասին: Եվ Ռուսաստանը շարունակելու է կատարել պարտավորությունները դաշնակիցների առջև բացառությամբ մի դեպքի` եթե իրենք` դաշնակիցները չհրաժարվեն դրանցից:

Հաշվի առնելով վերոնշյալը` հարկ ենք համարում հայ ժողովրդին ասել, որ դա ձեր ընտրությունն է: Մենք չենք կարող ստիպողաբար փրկել Հայաստանն այն արհավիրքներից, որն ինքն իր վրա բերում է: Հենց դա է ամենավիրավորականը, ամենատհաճը, որովհետև հենց այդ պահն են տեսանյութի հեղինակները բացառել իրենց մոնտաժից:

Հասկանում եմ, որ խելագարության սկզբնական փուլում գտնվող ժողովուրդը նեղանում է ուշքի գալու կոչերից: Բայց քանի որ խելագարության փուլը համարում եմ սկզբնական, հույս ունեմ, որ ամեն ինչ կորած չէ:

Միխայիլ Յուրև. Ադրբեջանին սատարելը մեզ ավելի ձեռնտու կլիներ

Մեր կարծիքով, դուք ամբողջովին չեք հասկանում, թե ինչ ենք մենք ասել ապրիլի 26-ի «Գլավտեմա» հաղորդման մեջ: Եվ հենց դա է հանգեցրել թյուրըմբռնման, որը միանգամայն հասկանալի է, բայց քիչ կապ ունի կոնկրետ դեպքի հետ:

Եկեք նայենք:
Առաջին թեզիսը, որը մենք արտահայտել և հիմնավորել ենք, դա այն է, որ ցանկացած մարդ կամ մարդկանց խումբ, որը փորձում է փողոցի միջոցով իշխանության գալ, մեզ մոտ բացառապես բացասական էմոցիաներ է առաջացնում: Դուք` Ռուսաստանի հայերդ, ինչպես և մյուս բոլոր ռուսաստանաբնակն ժողովուրդները, հատկապես լավ գիտեք, թե ինչով է դա հղի` հայտնի դեպքերից 100 տարի է անցել: Իսկ ուկրաինական և վրացական դեպքերից հաշված տարիներ են անցել: Այժմ էլ դրսից ներմուծված գունավոր և այլ հեղափոխություններից այլ հեղափոխությունների սպառնալիքը դեռ պահպանվում է: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշումը հիմնավորված է, հատկապես եթե խոսքը Ռուսաստանի մասին չէ, ապա մեր բացասական էմոցիաները դրսևորվում են այն դեպքում, երբ խոսքը գնում է եղբայրական ժողովրդի մասին` հակառակ դեպքում` հակառակ դեպքում ինչ ունենք մտածելու՞ Գերմանիայում կամ Ֆրանսիայում ուզում են` թող ամիսը 10 անգամ իշխանափոխություն անեն: Եվ որտեղ այստեղ հակահայկական դսրևորում կա՞

Загружается новость ... "Право"

Երկրորդ. Երբ խոսքը հաղորդման մեջ գնում էր ուժի հիպոթետիկ ուժի կիրառման մասին, մենք խոսել ենք Հայաստանի` մեզ համար, բնականաբար, օրինական համարվող իշխանությունների պաշտոնական խնդրանքի մասին: Ինչպես հայտնի է, այսպիսի խնդրանք չէր լինի, և դա գործնականորեն փակում է հարցը:

Բայց եթե մի պահ պատկերացնենք, որ այսպիսի խնդրանք կարող էր լինել, և մենք համաձայնեինք` ի՞նչ կա դրանում: Կարելի է արդյո՞ք անընդունելի հարգանք և, առավել ևս, ինքնիշխանության խախտում համարել ուժի կիրառումը երկրի օրինական իշխանության խնդրանքով: Այո, Փաշինյանին սատարող ազատականների համար դա անընդունելի է, բայց հիմքեր չկան հավասարության նշան դնելու նրանց և հայ ժողովրդի միջև:

Այնպես որ հաղորդման այդ հատվածում անհարգալից ոչինչ չի եղել:

Երրորդ. Միխայիլ Լեոնտևն ասել է, որ քրիստոնյա ժողովրդին աջակցելը միշտ եղել և մնում է մեր խղճի և համոզմունքների գործն է, բայց պրագմատիկ տեսանկյունից Ադրբեջանին սատարելը մեզ համար ավելի ձեռնռու կլիներ: Դա իսկապես այդպես է` Ադրբեջանն ավելի մեծ է, ավելի հարուստ, և ավելի շահեկան դիրք ունի աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բայց Ռուսաստանի համոզմունքները չեն վաչառվում: Խոսքն այն մասին է, որ եթե հանկարծ փողոցից եկած նոր իշխանությունը սկսի, այսպես կոչված, «բազմավեկտոր» արտաքին քաղաքականություն վարել, ինչը մեզ համար հավասար է Ռուսաստանից Արևմուտք վերակողմնորոշմանը, այլ խոսքերով ասած` Ռուսաստանին դավաճանելուն, ապա զուտ պրագմատիկ տեսանկյունից դա մեզ միայն ձեռնտու կլինի: Իսկ եթե չի դավաճանի, ապա փառք Աստծուն, մենք մեր պատմական, բարոյական և աշխարհաքաղաքական պարտավորություններից պրագմատիկ շահի համար չենք հրաժարվի, հակառակ դեպքում վաղուց կանեինք դա: Դուք կհարցնեք` ինչու՞ ենք ընդհանրապես բարձրացնում այդ հարցը: Որովհետև լավ գիտենք, թե ինչի են հանգեցնում փողոցից իշխանության գալը:

Եվ վերջինը. Դուք Ռուսաստանի հայերի միություն եք: Ռուսաստանի! Մեր օրենքների և խելամտությանը համապատասխան Ռուսաստանի հայերը, նախևառաջ, մեր համաքաղաքացիներն են, մեր հայրենակիցները:

Նրանց սովորույթները և շփման լեզուն մեր լեզվից կարող են տարբերվել, բայց ոչ Ռուսաստանը հզոր և բարգավաճ տեսնելու առաջնահերթ ձգտոիմը: Հենց դա պետք է լինի արտաքին քաղաքականության ինքնորոշման գլխավոր գործոն, այլ ոչ թե էթնիկ գործոնները: Հենց այդ դիրքորոշմանը համապատասխան էլ պետք է հասկանել մեր հաղորդումը` եղբայրական հայ ժողովրդին սատարելը մեր պատմական պատասպանատվության և խղճի հարց է: Դրանից դուրս Ռուսաստանի շահերն ամենից բարձր են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա