583.52
6.75
493.17
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ուտում ենք ամեն ինչ. այժմ ճարպոտ սնունդն օգտակար է առողջությանը

13:36
26 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Առողջ ապրելակերպի բոլոր կողմնակիցները գիտեն` ուզու՞մ ես բարեկազմ և գեղեցիկ լինել` ավելի շատ կարդիոմարզումներ, սպիտակուցներ (հավի կրծքամիս, հավկիթներ առանց դեղնուցի, ցածր յուղայնության կաթնաշոռ և յուղազրկված յոգուրտ) և ավելի շատ բարդ ածխաջրեր, գրում է e-w-e.ru-ն։ 

Միաժամանակ, ճարպը թիվ մեկ թշնամին է և բարձր խոլեստերինի գլխավոր պատճառը։

Գովազդ

Վերջին ժամանակներում մեծ ճանաչում են սկսել վայելել «էքստրեմալները», ովքեր վստահ են, որ սննդի նկատմամբ հենց իրենց մոտեցումն է առողջության և երկարակեցության երաշխավորը։ Այդպես են մտածում վեգանները, ովքեր միայն բուսական ծագման սնունդ են օգտագործում, հումակերները, ովքեր բարդացրել են իրենց կյանքը, մրգակերները, ովքեր սնվում են միայն մշակաբույսերի պտուղները և այլն։

Ընդ որում` եթե կարծում եք, որ սննդի հետ կապված այս սահմանափակումները դարի ծնունդ են, ապա խորապես մոլորված եք։ Մարդիկ դեռ հին ժամանակներից են փորձեր կատարել` քացախ էին խմում, երիզորդներ կուլ տալիս, ուշաթափության չափ դանդաղ և երկար ծամում էին ուտելիքը և այլն։

2013 թվականին առողջ սննդի մասին պատկերացումները փոխվեցին։ Ամերիկացի բժիշկ, նյարդաբան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Փըրլմութերը երկարատև հետազոտություններից հետո գրեց «Ուղեղը և ուտելիքը» գիրքը։

Ամերիկացու հեղափոխական աշխատությունն ամբողջովին արդարացնում է ճարպերի օգտագործումը և քննադատում ածխաջրերով տարվելը։ Գիրքը միանգամից դարձավ 2013 թվականի բեսթսելեր «The New York Times»–ի վարկանշով։

Ամերիկացի բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգում անպայման ընգրկել միս, ձուկ, հավկիթ, ճարպ և վերացնել շաքարն ու հացաբուլկեղենը։ Վերջինները, ի դեպ, գլյուտեն են պարունակում, որն էլ հենց դառնում է ճարպակալման, շաքարախտի և նույնիսկ Ալցհայմերի հիվանդության պատճառ։

еда, яичница

Փըրլմութերի առաջարկած սնվելու կերպը կոչվում է «պալեոդիետա», քանի որ ամբողջովին վերարտադրում է պալեոլիթի դարաշրջանի մեր նախնիների սննդակարգը։

Ահա մի քանի փաստարկ տապակած և ճարպոտ սննդի օգտին`

1. Ճարպը կկերակրի ձեր ուղեղը

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր ուղեղը 70 տոկոսով բաղկացած է խոլեստերինից և ճարպից, որոնք պահպանում և ապահովում են մեր օրգանիզմի կարևորագույն օրգանի աշխատանքը։ Եթե կերակրատեսակը պատրաստված է սերուցքային, կտավատի կամ ձիթապտղի ձեթով, ապա տապակելիս դրանք քաղցկեղածին նյութեր չեն արտադրում։

Անշուշտ, կան նաև վնասակար ճարպեր` արհեստական տրանսճարպերը, որոնք պարունակում է մայոնեզը, մարգարինը, ֆրի կարտոֆիլ և ֆաստ ֆուդ։

2. Ճարպն օգնում է յուրացնել կենսական նշանակության վիտամիններ

Առանց ճարպի մեր օրգանիզմը չի յուրացնի այնպիսի կարևոր վիտամիններ, ինչպիսիք են А, D, E և К վիտամինները։ Դրանք յուրացվում են բարակ աղիում և միայն ճարպին առկայության դեպքում։ Օգտակար ճարպեր են պարունակվում նաև մսում, հավկիթի դեղնուցում և սերուցքային կարագում, իսկ ձկան մեջ պարունակվում է օմեգա 3 ճարպաթթուներ, որոնք անգնահատելի են անոթների համար։

масло

3. Ճարպերը կպաշտպանեն մեզ

Մասամբ ճարպերի օգնությամ են լեյկոցիտները զանազանում վնասակար մանրէնռրը և նույնիսկ պայքարում ուռուցքների դեմ։ Իսկ լյարդի վնասակար թունանյութերը չեզոքանում են ճարպի ազդեցությամբ։

4. Շատ երկաթ

Դիետոլոգները հաճախ խորհուրդ են տալիս նվազեցնել կարմիր մսի և դեղնուցի օգտագործումը խոլեստերինի պատճառով։ Բայց կարմիր միսը և դեղնուցը պարունակում են երկաթ, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի նորմալ մակարդակի համար։


5. Միայն աստղերը գիտեն...

Меган Фокс

Պալեոդիետայի կողմնակիցների շարքում են նաև հայտնի դեմքերը, օրինակ, բարեկազմ ու սլացիկ Մեգան Ֆոքսը, ով սիրում է ճարպոտ կերակուր։ Նրանց թվում են նաև` Մեթյու Մաքոնահին, Ումա Թուրմանը, Մայլի Սայրուսը։

6. Դա պարզապես համեղ է

Իզուր չեն ասում` ճարպ նշանակում է համ։ Իսկ նույն Փըրլմութերն ասում ա, որ ճարպոտ սննդի նկատմամբ մարդու սերը «մեր ուղեղի գաղտնի կիրքն է»։

спорт

P.S. Ամենակարևորը, որ պետք է նշել. Դիետոլոգները զգուշացնում են, որ «պալեոդիետան» օգնում է միայն այն դեպքում, եթե դուք զբաղվում եք սպորտով կամ կանոնավոր ֆիզիկական մարզումներով։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
09 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
18:25
09 Սեպտեմբերի 2021
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Հաղորդում ենք անթերի տեսք դեմքի մաշկին. աշնանային դիմակ

14:48
09 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
Գիտնականները պարզել են` պատվաստումից հետո որքա՞ն է նվազում COVID-19–ի նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան
10:44
09 Սեպտեմբերի 2021
Վիտամինների աղբյուր. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորն աշնան ամենակարևոր մրգերից է: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը
10:05
08 Սեպտեմբերի 2021
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
19:37
07 Սեպտեմբերի 2021
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
10:15
07 Սեպտեմբերի 2021
«Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ». Մանո Գրիգորյան (ՖՈՏՈ)
Դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories-ում․ՖՈՏՈ
17:37
06 Սեպտեմբերի 2021
Կոճապղպեղի զարմանահրաշ հատկությունները
Կոճապղպեղը շատ մշակույթներում և հատկապես Ասիայում իրավամբ համարվում է բուժիչ բույս։ Ներկայացնում ենք այս բույսի զարմանահրաշ հատկությունները
11:37
06 Սեպտեմբերի 2021
Պահածոյացված միրգ. օգու՞տ, թե՞ վնաս
Աշնանն ու ձմռանը խանութներում դժվար է գտնել թարմ միրգ։ Այդ պատճառով ոմանց մոտ հարց է առաջանում` արդյոք հնարավո՞ր է թարմ միրգը փոխարինել պահածոյացված մրգով
10:33
06 Սեպտեմբերի 2021
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Ներկայացնում ենք 9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
10:25
03 Սեպտեմբերի 2021
Առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանում են, թե արդյոք առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար

15:57
02 Սեպտեմբերի 2021
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս