Ուշադրություն, ադրբեջանական ֆեյք. փորձագետը նշել է սոցցանցերում վտանգների հիմնական աղբյուրները (ՎԻԴԵՈ)

30.09.2020, 18:05
Ուշադրություն, ադրբեջանական ֆեյք. փորձագետը նշել է սոցցանցերում վտանգների հիմնական աղբյուրները. ՎԻԴԵՈ
Ուշադրություն, ադրբեջանական ֆեյք. փորձագետը նշել է սոցցանցերում վտանգների հիմնական աղբյուրները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է սոցցանցերում ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրները:

Նրա խոսքով, խնդիրներից են սոցցանցերում ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական պրոֆիլները, ձայնային հաղորդագրությունները և անհայտ աղբյուրների միջոցով տեղեկատվության տարածումը (օրինակ, անհայտ տերերի պատկանող տելեգրամ ալիքները):

«Լուրջ խնդիրը ձայնային հաղորդագրություններն են, որ մարդիկ շատ արագ են իրար Forward անում (ուղարկում) Facebook-յան մեսենջերի միջոցով: Արդյունքում ինչ անհեթեթություն ասես չի տարածվում: Օրինակ, նախօրեին կեղծ հաղորդագրություն էր տարածվում, որտեղ մտավորականի ձենով մեկը հայտնում է՝ համակարգիչները անջատեք, որովհետև գիշերը 12-ից մինչև ժամը 4-ը ռադիացիա է տարածվելու»,- հայտնել է փորձագետը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Մարտիրոսյանը կոչ է արել ստացված ձայնային հաղորդագրություններն իրար չուղարկել, քանի որ դրանք ունեն հստակ աղբյուր և հեղինակ, իսկ օգտատերը չի տեսնում, թե ով է խոսում, բացի այդ դրանք կարող են կեղծ տեղեկատվության տարածման լուրջ վտանգ լինել:

Փորձագետը նշել է, որ անծանոթ համարներից ստացված զանգերն ու SMS-ները ինքնին չեն կարող վնաս պատճառել: Նրա խոսքով, առավելագույն դեպքում ադրբեջանցիները կարող են օգտագործել զանգերը որպես հոգեբանական ճնշման միջոց. վիրավորել:

«Ստացված զանգերն ու SMS-ները կարող են վնաս տալ, եթե դուք հավատաք ստացված ապատեղեկատվությանը և հետ զանգեք: Սովորաբար հետ զանգելիս փորձ է արվում հաշվից գումար հանել»,- հայտնել է նա:

Նույնպես փորձագետը կոչ է արել SMS-ով ստացված հղումները չբացել. դրանց միջոցով փորձ է արվում կամ խաբել օգտատիրոջը և ստանալ նրա տվյալները, կամ ապատեղեկատվություն ու վիրուս տարածել:

Ուստի Մարտիրոսյանը կոչ է անում ստուգել տեղեկատվության աղբյորները և ուղարկողների համարները, իսկ սոցցանցերում օգտատերերի պորֆիլները:

  

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–