ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին ալիքի հաղորդավար Իվան Ուրգանտը շնորհավորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության իր գործընկերներին ծննդյան օրվա առթիվ։
Շնորհավորանքը տեղադրվել է ՀՀՀ–ի Facebook–ի էջում։ «Միանգամայն բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել։ Ես երեկ տոլմա եմ կերել, և տոլմայի մեջ հայտնաբերել եմ ուղերձ, տեքստ, լուր` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 61 տարեկան է»,– ասել է Ուրգանտը։
Հաղորդավարը վստահ է, որ «դա տոն է բոլորիս համար, այն մարդկանց, ովքեր սիրում են, պատվում և հավատում, որ առաջին հեռուստաազդանշանը եկել է հենց Արարատ սարից»։
«Այդ իսկ պատճառով այս մեծ տոնի առթիվ մենք` Առաջին ալիքի հաղորդավարներս, մեր գավաթները լցրել ենք թթի օղիով և բաժակ ենք բարձրացնում մեր հայ գործընկերների համար։ Առողջ, երջանիկ եղեք, ձեզ լավ տեսախցիկներ, նոր օբյեկտիվներ, սթափ օպերատորներ ձեզ։ Շնորհավոր»,– ասել է Ուրգանտը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում