«Ուրալի ավիաուղիները» հետ են կանչել դեպի Հայաստան թռիչքների թույլտվությունը

20.03.2019, 20:57
«Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունն ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիայում Ռուսաստանից դեպի ԱՊՀ երկրներ 67 ուղղություններով թռիքչները։
 «Ուրալի ավիաուղիները» հետ են կանչել դեպի Հայաստան թռիչքների թույլտվությունը
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունն ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիայում Ռուսաստանից դեպի ԱՊՀ երկրներ 67 ուղղություններով թռիքչները։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ–ին են հայտնել ավիափոխադրողի մամուլի ծառայությունից։

««Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությունն ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիայում որոշ թռիչքների թույլտվությունները երթուղային ցանցի կատարելագործման շրջանակում։ Այդ քայլերը ձեռնարկվել են ավիաընկերության արդյունավետությունը բարձրացնելու համար և չեն ազդի նրա գործունեության ընդհանուր ծավալի կամ մատուցվող ծառայությունների որակի վրա»,– ասել են մամուլի ծառայությունում։

Ռոսավիացիայի` մարտի 19–ի հրամանում նշված է 67 երթուղի Եկատերինբուրգից, Սանկտ Պետերբուրգից, Վոլգոգրադից, Ուֆայից և Ռուսաստանի այլ քաղաքներից Վրաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ղրղըզստանի քաղաքներ։ -0-