ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը 2020թ.-ի դեկտեմբերի 4-ից վերականգնում է դեպի Երևան չվերթերը տարածաշրջանում իրադրության կայունացմամբ պայմանավորված: Այս մասին հաղորդում է
«Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը, թռիչքները նախատեսվում է իրանակացնել «Զվարթնոց» օդանավակայան:
Դեպի Կիև չվերթերը իրականացվելու են շաբաթական երկու անգամ:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ավիաընկերությունը չեղարկել էր դեպի Երևան չվերթերը ԼՂ հակամարտության գոտում թռիչքների անվտանգության համար բարձր ռիսկերով պայմանավորված: