ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տղամարդն այնքան է հոգնել իր ընկերուհու` հարաբերությունները պաշտոնապես օրինակացնելու պահանջից, որ որոշել է սիրելիից «հանգստանալ» բանտում, հաղորդում է korrespondent.net–ը
Շանհայի բնակիչը գողություն է կատարել իր ընկերուհու հետ չամուսնանալու համար։ Տղամարդը ոստիկաններին բողոքել է, որ հոգնել է սիրելիի` իր հետ ամուսնանալու պահանջներից։
Չինացին գողացել է 2 հազ յուան (285 դոլար) արժողությամբ Bluetooth դինամիկը պարային ստուդիայից։ Նրան բռնել են գողության պահին։
Գողության պահը ֆիքսել են տեսահսկման սարքերը։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը գրանցման ստենդի մոտ անցնելիս վերցնում դինամիկն ու փորձում փախչել։
Գողության պահին իրեն բռնած ոստիկանին չինացի տղամարդը պատասխանել է, որ արել է դա մտադրված կերպով` իր ընկերուհու հետ չամուսնանալու համար։
«Ես դա արել եմ, որովհետև ցանկանում էի ինքս ինձ հետ մնալ, իմ ընկերուհուց հեռու»,– ասել է չինացին։
Նա հավելել է, որ գողության գաղափարն իր մոտ առաջացել է գողության հետևանքների մասին նախազգուշացնող պաստառը տեսնելուց հետո։ –0–