525.85
7.42
476.44
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ծխելը կամ դանդաղ մահը. կործանարար սովորությունից ազատվելու 5 միջոց

15:29
31 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 31-ին նշվում է առանց ծխախոտի Համաշխարհային օրը: Այն հռչակվել է ԱՀԿ-ի կողմից 1988 թ-ին Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի 42-րդ նստաշրջանի ժամանակ:

Ծխելուց աշխարհում տարեկան մահանում է 6 մլն մարդ, որոնցից մոտ 600 հազարը պասիվ ծխողներ են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մահվան դեպքերի 90 տոկոսը թոքերի քաղցկեղից է, 75 տոկոսը` քրոնիկ բրոնխիտից, 25 տոկոսը` ծխելով պայմանավորված սրտի իշեմիկ հիվանդությունից:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է իր ընթերցողին կործանարար սովորությունից ազատվելու 5 արդյունավետ մեթոդ:

1. Օգտագործեք նիկոտին պարունակող միջոցներ

жвачка

Օրինակ, հատուկ մաստակ: Այն պարունակում է ոչ մեծ քանակի նիկոտին, որը օրգանիզմն ընդունում է լորձաթաղանթի միջոցով: Սակայն մաստակն ունի մեկ զգալի թերություն` այն շատ տհաճ համ ունի, իսկ ծամել այն հարկավոր է 30 րոպեից ոչ պակաս, ինչից հետո հարկավոր է որոշ ժամանակ էլ պահել այն բերանում:

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ նիկոտինային մաստակը բացասաբար է ազդում ստամքոսի վրա:

Երկրորդ մեթոդը նիկոտինային սպեղանին է, որը պետք է օրը մեկ անգամ կպցնել ուսին կամ ազդրին: Այն ապահովում է մաշկի միջոցով օրգանիզմին որոշ քանակի նիկոտինի մատակարարումը: Բուժման կուրսը շարունակվում է 8-10 շաբաթ: Յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ սպեղանին փոխարինվում է ավելի թեթև տարբերակով:

2. Մի քիչ հոգեթերապիա

Ծխելու հետ պայքարի մեկ այդ արդյունավետ միջոց է հոգեթերապիան, որի միջոցով բժիշկը մտցնում է հիվանդին որոշակի վիճակի մեջ և նիկոտինի, ծխախոտի ծուխի հանդեպ զզվանք է ներշնչում: Փորձառու բժիշկը միշտ կարող է օգնել ծխողին հասնել ծխելուց հրաժարվելու անհրաժեշտության ինքնուրույն եզրակացությանը։

3. Սպորտ և ճիշտ սննունդ

дети, спорт

Ֆիզիկական վարժությունները և ճիշտ սնունդը հանում են սթրեսը և օգնում օրգանիզմին վերականգնվել ծխախոտի հասցրած վնասից: Ակտիվ ֆիզիկական գործունեությունը` լինի դա սիրված մարզաձև, թե` պարապմունքներ մարզդահլիճում կամ տնային համալիր վարժություններ, անպայման առաջացնում է մարմնում կենսաիմիական ռեակցիաներ, որոնք բավարարության զգացում են առաջացնում։

Այդ իսկ պատճառով, եթե առաջանում է ծխելու ցանկություն, պետք է մարզանքի րոպե կազմակերպել: Կարևոր է նաև շատ հանքային ջուր և հեղուկ խմել, որպեսզի տոքսիններն ավելի արագ դուրս գան օրգանիզմից: Երկու շաբաթով պետք է հրաժարվել այն ամենից, ինչ առաջացնում է ծխելու ցանկություն (սուրճ, կծու և շատ համեմված ուտելիք, ալկոհոլ): Հարկավոր է սննդակարգում ավելացնել մրգերի և բանջարեղենի քանակը կամ օգտագործել վիտամինային հանքային դեղամիջոցներ: Դրա շնորհիվ դուք կկարողանաք օժանդակել օրգանիզմին սթրեսի ժամանակ և չեզոքացնել ծխելու բացասական հետևանքները: Հատկապես օգտակար են В, Е, А և С վիտամինները:

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ չի կարելի համատեղել դիետան և ծխելուց հրաժարվելը, քանի որ դա կրկնակի բեռնվածություն է օրգանիզմի համար, և վտանգ կա, որ չեք կարողանա հաղթահարել դրված խնդիրները:

4. Ժողովրդական միջոցներ

Բազմաթիվ ծխողներ վստահեցնում են, որ կարողացել են ազատվել այդ սորովությունից հենց ժողովրդական միջոցների շնորհիվ:

Օրինակ, եթե առաջանում է ծխելու ցանկություն, ծխախոտ վերցնելու փոխարեն պետք է ուտել նախօրոք պատրաստված լոռամրգի տասնհինգ հատիկները։ Դրանք կարող են ինչպես թարմ լինել, այնպես էլ սառեցված: Բացի այն, որ հատապտուղները կօգնեն ազատվել ծխելուց, լոռամրգի հատապտուղները կլրացնեն նաև ծխողների C վիտանինի պակասը:

Մեկ այլ տարբերակի համաձայն, պետք է խառնել 100 գ կարագ, երեք գդալ ալոեի հյութ, 5 գդալ կակաոյի փոշի և 200 գր մեղր: Խառնուրդը պետք է ընդունել առավոտյան և վրայից խմել տաք կաթ:

Բացի այդ կարող է օգնել ծխելու դեմ թուրմը: Այն պատրաստելու համար հարկավոր է դափնու տերևի և 50 գր Levisticum-ի վրա լցնել մեկ լիտր եռացրած ջուր և թողնել, որ թրմվի: Ապա պետք է խմել թուրմն օրվա ընթացքում: Պրոցեդուրը պետք է շարունակել մինչև ծխելու սովորությունից ազատվելը:

5. Ինքնավերահսկում

Դա առաջինն է, ինչը կօգնի կործանարար սովորության դեմ պայքարում: Նախ, հարկավոր է պահել ծխախոտի տուփը այնպիսի վայրում, որ ծխելու համար ստիպված լինեք գնալ տուփի հետևից ուրիշ սենյակ: Եթե ձեզ առաջարկում են ծխախոտ, հարկավոր է հրաժարվել: Պետք չէ ծխել կանգնած կամ քայլելիս, ինչպես նաև մահճակալում, նաև երբ ուտել եք ցանկանում: Պետք չէ ծխել ավտոմեքենա վարելիս, աշխատանքային սեղանի մոտ և աշխատանքի ժամանակ: Պետք է փորձել չծխել տոների ժամանակ:

Պետք է չծխել, երբ ծխում են ձեր ներկայությամբ: Մինչ ծխելը, հարկավոր է սպասել երկու րոպե, հետզհետե հարկավոր է մեծացնել այդ ժամանակահատվածը մինչև 15 րոպե: Խորհուրդ է տրվում չծխել ժամում մեկ ծխախոտից ավելի:

Պետք է խուսափել վայրերից, որտեղ ծխում են և, ընդհակառակը, հարկավոր է այցելել այն վայրերը, որտեղ ծխելն արգելված է: Հաշվեք, թե որքան գումար եք դուք տնտեսել այն պահից ի վեր, ինչ սկսել եք ավելի քիչ ծխել: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են:
19:47
12 Հոկտեմբերի 2019
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
Ներկայացնում ենք արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում։
18:39
12 Հոկտեմբերի 2019
5 դիմակ` վարսերի շքեղ և առողջ տեսքի համար
Եթե չեք հասցրել գնալ գեղեցկության սրահ, ապա այս դիմակները կվերականգնեն մազերի փայլն ու արտաքին տեսքը հաշված րոպեներում։
16:36
12 Հոկտեմբերի 2019
ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիային անհապաղ վերջ դնել Սիրիայում իրականացվող ագրեսիային
ՀԲԸՄ-ից նշում են, որ իրենց տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։