Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային «ոչ տափակ» հանգստավայրերի ցուցակում
07.11.2016,
20:22
Ծաղկաձորն ընդգրկվել է «ձմեռային ոչ տափակ» հանգստավայրերի ցուցակում:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձորն ընդգրկվել է «ձմեռային ոչ տափակ» հանգստավայրերի ցուցակում «РБК-Стиль» կայքի վարկածով։
«Խորհրդային ժամանակ համարվում էր, որ Ծաղկաձորում գտնվելը բարձրացնում է արյան հեմոգլոբինի մակարդակը, այդ իսկ պատճառով այստեղ մարզվում էր այն ժամանակի օլիմպիական չեմպիոնների մեծամասնությունը»,– գրում է պարբերականը։

Ինչպես ասվում է հոդվածում, այսօր Ծաղկաձորի հովիտներով է անցնում նորագույն ճոպանուղին, և այդ հատվածները բաժանված են երեք հատվածի` բարձրադիրը և ցածրադիրը նախատեսված են պրոֆեսիոնալ լեռնադահուկորդների համար, իսկ միջինը` հանգիստ սահելու։
«Եթե եղանակը լավն է, ապա գագաթից կարելի է վայելել Արարատ լեռան և Սևանա լճի գեղեցիկ տեսարանները։ Ադրենալինի սիրահարներին դուր կգան Թեղենիսի զառիթափ լանջերը, հելիսքի Արագածի գագաթին, ուր կարելի է հասնել միայն ձնագնացներով, և ամենախիզախների համար` վայրէջքը բոբսլեյի համար նախատեսված ճանապարհով»,– գրել է պարբերականը։
Հանգստավայրի ակնհայտ դրական կողմերից է դրա` հանգիստ լինելը, համող սնունդը և տեղի հյուրընկալ բնակչությունը։ Ծաղկաձորի լավագույն ապրե–սքին Օսիպ Մանդելշտամի հայկական բանաստեղծությունների շարքի ընթերցումն են համարում, որոնց մեծ մասը նա գրել է Ծաղկաձոր ուղևորության ժամանակ, մեկ գավաթ հայկական կոնյակով։
Ցուցակում են նաև` Նորվեգիայի, Իսպանիայի, Ռուսաստանի և Սլովենիայի ձմեռային հանգստավայրերը։ -0-