Տղամարդը շինարարության ժամանակ ջարդել է ջրագիծը․ Նորքի 4-րդ զանգվածը ջրազրկվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
13:48
07 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենք: Հարևանությամբ ջրի հեղեղ է: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։
«Պարզվում է, մեր ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որպես ղայդին տղամարդ որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով «յամա»: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով անցնող 150մմ տրամագծով ջրագիծը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց» ,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վեոլիա ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ՝ իր կամքից անկախ, ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին:
«Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված
ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով: «Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ»,- հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։-0-
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ