ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Լոս Անջելեսի բնակիչ Դրյու Մալինոն, իր տան վրա տեղադրված տեսախցիկի տեսագրությունը դիտելիս, անսովոր երևույթի է հանդիպել։ Տեսախցիկի առջևով փոքր չափերի մի տարօրինակ արարած է թռել։ Մալինոն այդ տեսանյութը հրապարակել է Twitter-ում։ Այս մասին հայտնում է medialeaks.ru-ն։
Իր տեսքով անսպասելի հյուրը հիշեցրել է Փիթեր Փեն հեքիաթի փերի Դին Դինին։
Загружается новость ... "Лево"
Ամերիկացուն հետաքրքրել է այդ առեղծվածային արարածը, սակայն ավելի մանրամասն ուսումնասիրել չի հաջողվել, քանի ոչ այն մի քանի վայրկյանից հեռացել է։
Տեսանյութի հեղինակը հավատացած է, որ դա փերի է։ Որոշ մարդիկ նրա հետ համամիտ են, իսկ ոմանք էլ, փորձել են ավելի բանական բացատրություն գտնել տեսածին։ Նրանք ասել են որ դա ծղրիդ է կամ բոռ։-0-