Տեղումներ ձյան տեսքով և մառախուղ. առաջիկա օրերի եղանակը

07.12.2020, 14:44
Տեղումներ ձյան տեսքով և մառախուղ. առաջիկա օրերի եղանակը
Տեղումներ ձյան տեսքով և մառախուղ. առաջիկա օրերի եղանակը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Загружается новость ... "Лево"

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Դեկտեմբերի 9-ի գիշերը ջերմաստիճանը կհասնի 0-ի, իսկ դեկտեմբերի 11-ի գիշերը կհասնի -1-ի: Իսկ ցերեկային ժամերին առաջիկա օրերին առավելագույն ջերմաստիճանը հասնի +6-ի:-0-