«Տաշիր»–ի սեփականատերը և Comedy Club–ի հիմնադիրը «Հայ գործարարների ասոցիացիա» են հիմնել

06.09.2019, 14:14
Մի խումբ հայազգի գործարարներ  «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն են հիմնել։
 «Տաշիր»–ի սեփականատերը և Comedy Club–ի հիմնադիրը «Հայ գործարարների ասոցիացիա» են հիմնել
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մի խումբ հայազգի գործարարներ «Տաշիր»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հիմնել են «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Դա, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հայտնի է դառնում «ՍՊԱՐԿ–Ինտերֆաքս» համակարգից։

Ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, Կարապետյանը կառույցի նախագահն է։

Բացի Կարապետյանից, ասոցիացիայի հիմնադիրների թվում են` Ֆորա–բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»–ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրողի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և այլք։ -0-