ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Իտալիայի հիվանդանոցներից մեկում բժիշկները լքում բաժանմունքը՝ COVID-19-ով վերջին պացիենտին դուրս գրելուց հետո:
Загружается новость ... "Лево"
Տեսանյութը հրապարակվել է օգտատեր Նարեկ Մատինյանի Facebook-յան էջում:
Նշվում է, որ տեսանյութում Իտալիայի Մատերա քաղաքի հիվանդանոցներից մեկն է: Տեսանյութում բժիշկները ուրախությամբ լքում են հիվանդանոցի բաժանմունքը՝ բժշկական գլխարկները մի կողմ գցելով, իսկ վերջում փակում բաժանմունքի դուռը բոլորի բարձր ծափողջյունների ներքո:
«Իտալիայի Մատերա քաղաքի հիվանդանոցներից մեկում COVID-19-ով վերջին պացիենտին դուրս գրելուց հետո...»,- նշել է օգտատերը տեսանյութին կից: -0-