Տարեսկզբից Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան 35 դեպք․ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը մինչև տարվա վերջ․ հայտնում է փորձագետը

03.09.2020, 16:10
Մինչ այժմ 2310 մարդ ստանում է հակառետրովիրուսային բուժում
Տարեսկզբից Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան 35 դեպք․ ինչպիսի՞ն կլինի իրավիճակը մինչև տարվա վերջ․ հայտնում է փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ 2020 թ․-ի սկզբից Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 249 նոր դեպք և ՁԻԱՀ-ից մահվան 35 դեպք։ Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով՝ մասնագետների հաշվարկներով, մինչև տարվա վերջ գրանցված նոր դեպքերի թիվը հավանաբար կհասնի 400-450-ի։

«Մի պահ, ապրիլին արգելափակման ժամանակ, պլանային այցերը բժշկական հաստատություններ դադարել էին, բայց այժմ հոսքը վերականգնվել է, և նույնիսկ ավելի շատ մարդիկ են դիմում (բժիշկներին)», - ասաց նա:

Այս պահի դրությամբ 2310 պացիենտ ստանում են հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժում են ստանում, ընդ որում 303-ը միացել են բուժմանը այս տարի։

Загружается новость ... "Лево"
Այդպիսով՝ մինչև հուլիսի 31-ը Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ 60 000 հետազոտություն է անցկացվել։Մադոյանը հայտնեց, որ, նման պացիենտներից 35-ն այս տարվա ընթացքում մահացել են։ Մահացածներից 3-ը 20-29 տարիքային խմբում էին, 8-ը՝ 30-39, 9-ը՝ 40-49, 11-ը՝ 50-59, 3-ը՝ 60-69, ջ ևս 1-ը՝ 15-19։ Ընդ որում, նա նշեց, որ երեխաների շրջանում այդ հիվանդությունից մահեր չկան։

Ըստ Մադոյանի, ՄԻԱՎ վարակակ ունեցող հիվանդների մեծ մասը 30-50 տարիքային խմբում են: Այս տարի վարակվածներից 45-ը 20-29 տարեկան անձանց շրջանում են, 80 մարդ՝ 30-39 տարեկան, 52 մարդ՝ 40-49 տարեկան:

Մինչ այժմ 2310 մարդ ստանում է հակառետրովիրուսային բուժում, որից 303-ը բուժմանը միացել են այս տարի: 

«ՄԻԱՎ համաճարակի սկզբից առ այսօր երկրում գրանցվել է հիվանդության 4039 դեպք և մոտ 1000 մահ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դրական դեպքերի 70 տոկոսը կապված են միգրացիային հետ․ վարակվածների մեծ մասը հենց աշխատանքային միգրանտերն են եւ նրանց սեռական զուգընկերները»,- ասաց Մադոյանը։-0-