ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-20:00։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»,- նշել է նա Facebook-յան էջում։-0-