Սերժ Թանկյանը կոչ է արել դատարանին ներողամիտ գտնվել հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի հանդեպ

23.06.2019, 15:27
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել ռուսական դատարանին ներողամտություն ցուցաբերել Խաչատուրյան քույրերի նկատմամբ:
Սերժ Թանկյանը կոչ է արել դատարանին ներողամիտ գտնվել հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի հանդեպ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել ռուսական դատարանին ներողամտություն ցուցաբերել Խաչատուրյան քույրերի նկատմամբ, ովքեր մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ:

«Ռուսական դատարաններում այս ողբերգական դեպքը կրկին անգամ ցուցադրում է այս համակարգի ձախողումը ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ…Սա բարդ դեպք է, որից տուժել է մի քանի մարդ, ոչ թե միայն սպանվածը», - գրել է երաժիշտը Facebook-յան իր էջում:

Ըստ Թանկյանի, տեղի ունեցածը օրինակ է, թե ինչպես տարիներ շարունակ կանանց ու երեխաների դեմ բռնության անպատժելիությունը կարող է բերել պատասխան բռնության զոհի կողմից: «Դատարանները պետք է աղջիկների նկատմամբ ներողամիտ գտնվեն՝ հաշվի առնելով համակարգի խափանումը», - նշել է նա:

Загружается новость ... "Лево"

Խաչատուրյան քույրերը՝ Անգելինան, Քրիստինան և Մարիան մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ, որը տեղի է ունեցել 2018 թ.-ի հուլիսին: Նա մահացել է ստացած բազմաթիվ ծակած-կտրած վերքերից, նրա դին հայտնաբերվել է Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկի շքամուտքում:

Ըստ փորձաքննության արդյունքների, 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ պարբերաբար իր դուստրերին ենթարկել է ֆիզիկական, էմոցիոնալ և սեռական բռնությունների: Սակայն նախաքննությունը մեղադրանք է առաջադրել Խաչատուրյան քույրերին 105-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից գործած սպանություն: Դա ռուսական ՔՕ ամենածանր որակավորումներից է, որը նախատեսում է ազատազրկում 8-ից 20 տարի:-0-