571.37
6.57
484.42
+24
Եղանակը Երևանում
Հայ

Synopsys Armenia-ի գործադիր տնօրենը խոսել է երեխաների մասնագիտության ճիշտ ընտրության մասին

15:14
02 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի Արմենիա/. Երեխաների մասնագիտության հաջող ընտրության գաղտնիքներն է բացել Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը` հանդես գալով «Այբ» դպրոցում` «Հաջողության բանաձև» վարպետության դասերի շրջանակում:

Загружается новость ... "Лево"

«Ծնողներից շատերը` պատասխանելով հարցին, թե ինչու են ցանկանում, որ իրենց երեխաները սովորեն ՏՏ ոլորտում, նշում են, որ այն եկամտաբեր է ու այդպես նրանք ապահովում են իրենց երեխաների պայծառ ապագան: Անշուշտ, նման դիրքորոշումը ճիշտ է, սակայն երեխայի համար ապագա մասնագիտություն ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն ֆինանսական կողմը, այլ նաև երեխայի ունակությունները», - նշեց Մուսայելյանը:

Միաժամանակ նա նշեց, որ վերջին տարիներին աշխարհում այնպիսի միտում է նկատվում, երբ դպրոցական տարիներում հանրահաշվում ու մաթեմատիկայում հաջողություններ գրանցած երեխաները ավարտելուց հետո ընտրում են հումանիտար մասնագիտություն:

«Դա պայմանավորված է նրանով, որ ուսման տարիների ընթացքում երեխաները հոգնում են ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներին ու մրցումներին մասնակցելուց, և դպրոցն ավարտելուց հետո բարձր եկամուտը չի կարող ստիպել նրանց ընտրել ՏՏ ոլորտը: Ծնողները պետք է հիշեն դա», - ասաց Մուսաելյանը:

Միաժամանակ Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրենը կարծում է, որ ծնողները պետք է կարողանան պահպանել երեխաների զբաղվածության բալանսը` երեխաները ոչ միայն պետք է օգտվեն համակարգչից և ազատ տիրապետեն դրան, այլ նաև շփվեն իրենց հասակակիցների հետ:

«Իհարկե, շատերն ասում են, որ բակային շփումները կարող են վատ ազդեցություն թողնել երեխաների վրա, սակայն միևնույն ժամանակ դա կօգնի իրենց բացել նաև այլ իրականություն, ինչը կարևոր է երեխաների հետագա զարգացման համար», - հայտարարեց Մուսայելյանը:

Synopsys Armenia ընկերությունը /Synopsys Inc–ի մասնաճյուղ/ հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների միաձուլման և Synopsys Armenia ԲԲԸ միասնական ընկերության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո։ Ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, մտավոր սեփականությունների (IР) արտադրության և մշակման նախագծման ոլորտներում։ 

Synopsys Inc –ը ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների բնագավառի համաշխարհային առաջատար է և ունի մոտ 70 տեղական մասնաճյուղեր Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում, իսկ գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիայում է (ԱՄՆ)։--0— 

           

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:25
20 Հուլիսի 2021
Ինչու՞ է վտանգավոր հեռախոսը ձեռքում քնելը
Ինչու՞ է վտանգավոր հեռախոսը ձեռքում քնելը, պարզաբանում են գիտնականները
18:25
20 Հուլիսի 2021
Անսպասելի վտանգ. գիշերը նույնիսկ ամենաթույլ լույսը վնաս է ուղեղին
Անսպասելի վտանգ. գիշերը նույնիսկ ամենաթույլ լույսը վնաս է ուղեղին
17:37
20 Հուլիսի 2021
Բացահայտվել է սրտի կաթվածի վտանգը մեծացնող սովորությունը
Գիտնականները բացահայտել են սրտի կաթվածի վտանգը մեծացնող սովորությունը
14:10
19 Հուլիսի 2021
Ինչու՞ չի կարելի խմել սառցե ջուր.պարզաբանում են գիտնականները
Ինչու՞ չի կարելի խմել սառցե ջուր.պարզաբանում են գիտնականները
12:04
19 Հուլիսի 2021
Պուպուշ և միայնակ.Երևանի անօթևան շները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Որոշել ենք զբոսնել Երևանի փողոցներով և նկարահանել անօթևան շունիկների քնքուշ կադրեր, ովքեր ապրում են երջանիկ պատահականության հույսով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11:52
19 Հուլիսի 2021
Մազերի աճն արագացնող 7 մթերք
Ներկայացնում ենք մազերի աճն արագացնող 7 մթերք
13:13
18 Հուլիսի 2021
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից
13:40
16 Հուլիսի 2021
Ջիգանը մարզման ժամանակ նոկդաունի է ենթարկել մեկամյա որդուն (ՎԻԴԵՈ)
Ջիգանը մարզման ժամանակ նոկդաունի է ենթարկել մեկամյա որդուն.ՎԻԴԵՈ
10:15
16 Հուլիսի 2021
Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով (ՍԽԵՄԱ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ՎԱՐՈՐԴՆԵՐ․Իսակովի պողոտայի մի հատված փակվելու է 3 ամսով․ՍԽԵՄԱ
15:47
15 Հուլիսի 2021
Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
Նվազեցնում է շաքարի մակարդակը և պաշտպանում սիրտը. էլ ինչո՞վ է օգտակար պանիրը
12:07
15 Հուլիսի 2021
Ինչպե՞ս դիմանալ շոգերին. 7 ԽՈՐՀՈՒՐԴ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Երկու օր հետո շոգերը կրկին վերադառնալու են։ Ի՞նչ է պետք խմել և ուտել, ինչպե՞ս հագնվել և ի՞նչ անել` շոգերին դիմակայելու համար, ներկայացնում ենք 7 խորհուրդ
19:37
13 Հուլիսի 2021
Թեթև և օգտակար. աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար
Ներկայացնում ենք թեթև և օգտակար աղցանների բաղադրատոմսեր հատուկ ընթրիքի համար