Ստրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը
22.01.2026,
14:52
Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայոց այբուբենի հուշարձանը կտեղադրվի Ստրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։
Հիմնավորման համաձայն՝ Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ:

