ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի այցելել է Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI–ին և անձամբ շնորհավորել Սուրբ ծննդյան կապակցությամբ։
Հռոմի պապը Բենեդիկտոս XVI–ի նստավայր է հասել մոտավորապես 17.00–ին (Երևանի ժամանակով` 20.00–ին)։ Նրանք միասին աղոթել են մատուռում, այնուհետև մոտ 30 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել։
Առաջին անգամ նրանք հանդիպել էին մարտի 23-ին։ Այն ժամանակ զրույցը տևել էր 45 րոպե, որից հետո նրանց էին միացել անձնական քարտուղարները։ -0-