ՅՈՒԿՕՍ–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով համաներում էր ստացել ՌԴ նախագահից, ազատության մեջ հայտնվելուց հետո մեկնել է Գերմանիա, ՌԻԱ Նովոստիին են տեղեկացրել Ռուսաստանի ՊԿԴԾ–ի մամուլի ծառայությունից։
«Ազատվելիս Խոդորկովսկին անձնական խնդրանքով դիմել է արտասահման մեկնելու փաստաթղթեր ձևակերպելու համար։ Ազատության մեջ հայտնվելուց հետո մեկնել է Գերմանիա, որտեղ բուժում է անցնում նրա մայրը»,– ասել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Ռուսկի պիոներ» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Խոդորկովսկին արդեն լքել է Ռուսաստանը։
Ուրբաթ նախագահը հրամանագիր է ստորագրել Խոդորկովսկուն համաներում շնորհելու մասին և նույն օրը ՅՈՒԿՕՍ–ի նախկին ղեկավարն ազատ է արձակվել։ Նրա ազատազրկման ժամկետը` 10 տարի 10 ամիս, լրանալու էր 2014թ.–ի օգոստոսին։ –0–