ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել քաղաքացիներին իրեն տեղյակ պահել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին:
«2011 -ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին»,- գրում է նախարարը:
Ըստ մասնագետների տվյալների, ՀՀ բնակիչների ավելի քան հարյուր հազարն այս կամ այն ապակառուցողական աղանդների անդամ է: Ընդհանուր առմամբ, 90-ականներից մինչև օրս Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցուց տարբերվող կառույցների ավելի քան 350 հազար ներկայացուցիչ կա: -0-