Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդի Պիերը չորեքշաբթի առավոտյան թունավորումով տեղափոխվել է Օդեսայի հիվանդանոցներից մեկը, ՌԻԱ Նովոստիին են հայտնել Օդեսայի մարզպետարանի առողջապահության վարչությունից:
Ռեղական ԶԼՄ-ների տվյալներով, Պիեր Սարկոզին երեքշաբթի երեկոյան որպես դիջեյ ելույթ է ունեցել «Չայկովսկի» քաղաքակային փակ ակումբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նրան հոսպիտալացրել են թունավորումով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ֆրանսիայի նախագահի որդու վիճակի մասին առայժմ չեն հայտնում: -0-