Հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կասկածներ չունի, որ Սանկտ Պետերբուրգի նոր կենդանաբանական այգուն փիղ է անհրաժեշտ. այս մասին նահանգապետին խնդրել էր երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը մշակույթի գործիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
«Այո... նա (Ալեքսանդր Ռոզենբաումը) այնքան համոզիչ էր խոսում, որ ես այլևս ոչ մի կասկած չունեմ նոր ZOO-ի համար փիղ գնելու հարցում»,- պատասխանում է քաղաքապետն իր միկրոբլոգի ընթերցողներից մեկի հարցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լենինգրադի կենդանաբանական այգու հավաքածուում արդեն 30 տարի է՝ փիղ չկա. 1982թ.-ին մասնագետները ստիպված էին քնեցնել 75-ամյա Սյուն փղին, որը ծանր հիվանդ էր: -0-