Հունվարի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են, տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքից:
Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, տեղացած առատ ձյան պատճառով Սելիմի լեռնանցքում, Գյումրի-Ջաջուռ հատվածում և Կոտայքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար (միայն ծանրաքաշ մեքենաների համար) և Տաշիրի ճանապարհահատվածները:
Տրանսպորտի նախարարությունը վստահեցնում է, որ կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ և հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Միաժամանակ ՀՀ ԱԻՆ կայքում նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ Հայաստանում նույնպես ձյուն է սպասվում: -0-